Բեսել վան դեր Կոլկ / Bessel van der Kolk
Բեսել վան դեր Կոլկը որակավորված հոգեբույժ է, բժշկագիտության դոկտոր։ Նա մասնագիտացած է հետտրավմատիկ սթրեսային խանգարումների ոլորտում և ավելի քան 150 գրախոսական հոդվածի հեղինակ է, որոնց մեծ մասն առնչվում է այդ թեմային։ Այժմ նա հոգեբուժության պրոֆեսոր է Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցում։
Հեղինակել է Նյու Յորք Թայմսի բեսթսելեր «Մարմինը չի մոռանում ոչինչ» գիրքը: Ընդհանուր առմամբ չորս գրքերի հեղինակ է: Վերջինում Բեսելը, հիմնվելով ժամանակակից հետազոտությունների վրա, խոսում է հոգեբանական տրավմայի առանձնահատկությունների մասին և խոր վերլուծության ենթարկում նման տրավմայից տուժած մարդկանց օգնելու մեթոդները։
2018 թվականին նա հիմնել է The Trauma Research Foundation ոչ առևտրային կազմակերպությունը։