Գարի Չեփմեն / Gary Chapman
Գարի Չեփմենը (ծնված՝ հունվարի 10, 1938, Հյուսիսային Կարոլինա) ամերիկացի գրող է, դասախոս և հոգեթերապևտ։ Նա առավելապես հայտնի է «Սիրո 5 լեզուները» բեսթսելերի միջոցով, որը հետագայում վերածվել է շարքի։ Առաջին անգամ 1992 թվականին հրատարակվելուց ի վեր գիրքը վաճառվել է ավելի քան 11 միլիոն օրինակով անգլերենով, թարգմանվել է 49 լեզվով, իսկ 2015 թվականի հրատարակությունը մինչ օրս պահպանում է իր տեղը Amazon.com-ի 100 ամենավաճառվող գրքերի շարքում։
Չեփմենը սիրո լեզուների կոնցեպտի հիման վրա գրքեր է գրել նաև երեխաների և դեռահասների ծնողների, տղամարդկանց համար։ Բացի այդ՝ դոկտոր Ջենիֆեր Թոմասի հետ համահեղինակել է «Ներողության հինգ լեզուներ» գիրքը, որը կենտրոնանում է ներելու և ներում ստանալու վրա։ Դոկտոր Փոլ Ուայթի հետ համահեղինակությամբ գրված «Գնահատման հինգ լեզուները աշխատավայրում» գիրքը միտված է այս կոնցեպտների կիրառմանն աշխատանքային հարաբերություններում։
Չեփմենը ճանապարհորդում է ամբողջ աշխարհում՝ վարելով սեմինարներ ամուսնության, ընտանիքի և հարաբերությունների վերաբերյալ, իսկ նրա ռադիո ծրագրերը հեռարձակվում են ավելի քան 400 հեռուստաալիքներով։
Ամուսնացած է Կարոլին Ջ. Չեփմենի հետ և ունի երկու երեխա։