Գերի Քելեր / Gary Keller
Գերի Քելերը Քելեր Ուիլյամս Ռիելթի Ինթերնեյշնլ ընկերության համահիմնադիրն ու խորհրդի նախագահն է, մի ընկերության, որը նա Տեխաս նահանգի Օսթին քաղաքում գտնվող մի փոքրիկ գրասենյակից աճեցրել է մինչև ԱՄՆ-ի ամենախոշոր անշարժ գույքի ընկերությունը։
Քելերը մի շարք գրքերի հեղինակ է, որոնց թվում են «Սկսի՛ր գլխավորից», «Փոփոխություն», «Միլիոնատեր անշարժ գույքի գործակալը» և այլն։ «Սկսի՛ր գլխավորից» բեսթսելերում նա խոսում է միակ առաջնահերթության վրա կենտրոնանալու կարևորության մասին, որը կնպաստի արտադրողականության բարձրացմանը: