Karapp հավելվածը բացառիկ իրավունքով իր օգտատերերին է ներկայացնում հատվածներ Գրիգոր Նարեկացու՝ «Մատյան ողբերգության» աղոթագրքից: «Գրիգոր Նարեկացու վերադարձը» խորագրով ծրագիրը, որն իր մեջ ներառում է երաժշտական կոմպոզիցիա տարբեր լեզուներով, ձայներիզի տեսքով իրականացրել է մասնագիտությամբ բժիշկ Անահիտ Դավթյանը: Ընթերցել է մեծ վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ թատրոնի և կինոյի լեգենդ Սոս Սարգսյանը: Տեքստին և կարդացողի ձայնին ներդաշնակ երաժշտություն է ստեղծել կոմպոզիտոր Ներսես Մարգարյանը: Ձայնագրությունը կատարվել է «Ասպարեզ» ձայնագրման ստուդիայում, որի տնօրենն ու հնչյունային ռեժիսորն է Արմեն Թորոյանը: