Դարոն Աճեմօղլու / Daron Acemoglu
Դարոն Աճեմօղլուն ամերիկահայ տնտեսագետ է, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր: 2005 թվականին արժանացել է Ջոն Բեյթս Կլարկի մեդալի, որը տրվում է երիտասարդ տնտեսագետներին կարևոր գիտական նվաճումների համար:
2024 թվականին Աճեմօղլուն Ջեյմս Ռոբինսոնի և Սայմոն Ջոնսոնի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի՝ «ինստիտուտների ձևավորման և բարեկեցության վրա դրանց ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունների համար»։ Աճեմօղլուն և Ռոբինսոնը նաև համահեղինակել են «Ինչո՞ւ են ձախողվում պետությունները» գիրքը։