Դենիել Քանեման / Daniel Kahneman

Դենիել Քանեմանը ծնվել է 1934թ. հրեական ծագումով լիտվացիների ընտանիքում, որոնք 1920-ական թվականներին արտագաղթել էին Փարիզ: 

Քանեմանը Նոբելյան մրցանակակիր հոգեբան էր (մահացել է 2024թ. մարտի 27-ին): Մրցանակը ստացել է տնտեսագիտության ոլորտում հոգեբանական հետազոտությունների ներդրման համար և կիսում է այն ամերիկացի տնտեսագետ Վերնոն Լ. Սմիթի հետ: Նրա նորարարական աշխատանքը նվիրված էր անորոշության պայմաններում մարդու դատողության և որոշումների կայացման հետազոտությանը: 

Տարիներ շարունակ գործունեություն ծավալելով հոգեբանության ոլորտում՝ նախ որպես ուսանող, ապա՝ ուսուցիչ և հետազոտող, լինելով Փրինսթոնի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր և տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր՝ Քանեմանը դասակարգում է մարդկանց ցակություններն ու ներկայացնում մարդկային փոփոխական ու հակասական բնույթը: Մարդկանց՝ որոշումներ կայացնելու ձևերն ակնհայտ են, չնայած նրան, որ կարող են հակասել առողջ բանականությանն ու ոչ այնքան ռացիոնալ լինել:

Չնայած Քանեմանն իր կարիերայի ընթացքում աշխատել է թե՛ որպես անկախ հետազոտող, թե՛ համագործակցելով բազմաթիվ այլ հետազոտողների հետ, նրա ամենաազդեցիկ տեսությունները զարգացում են ապրել Տվերսկիի հետ աշխատելիս:

Գրքեր