Քերոլ Դուեք / Carol Dweck

Քերոլ Դուեքը ամերիկացի հոգեբան է, ԱՄՆ-ի գիտությունների ակադեմիայի անդամ։ Նա Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր է, դասավանդել է նաև Կոլումբիայի, Հարվարդի համալսարաններում։ 

Դուեքի գիտական հետաքրքրությունների առանցքում մոտիվացիան է, անհատականությունը և դրա զարգացումը։ Իր իսկ խոսքով՝ իր աշխատանքը կամրջում է զարգացման հոգեբանությունը, սոցիալական հոգեբանությունը և անհատի հոգեբանությունը, ինչպես նաև հետազոտում այն մտածելակերպերը, որոնց միջոցով մարդիկ կառուցում են իրենց ես-ը և վարքագիծը։ 

Իր գաղափարները Դուեքն ամփոփել է 2006 թվականին լույս տեսած «Մտածելակերպ․ հաջողության նոր հոգեբանությունը» գրքում։ 

Դուեքը համոզված է, որ հաջողությունը կյանքի ցանկացած ոլորտում կարող է մեծապես կախված լինել նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր տաղանդներին և ունակություններին։ 

Գրքեր