Ուիլյամ Սթիքսրուդ, Նեդ Ջոնսոն / William Stixrud, Ned Johnson
Ուիլյամ Սթիքսրուդը կլինիկական նյարդահոգեբան է և The Stixrud Group-ի հիմնադիրը: Նա նաև մանկական ազգային բժշկական կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ է և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի հոգեբուժության և մանկաբուժության բաժնի դոցենտ:
Բացի այդ՝ դոկտոր Սթիքսրուդը Նեդ Ջոնսոնի հետ համահեղինակել է «Ինքնուրույն երեխա» բեսթսելերը 2018թ.: Այն հրատարակվել է 18 երկրներում և 17 լեզուներով, վաճառվել է մոտ մեկ միլիոն օրինակով ամբողջ աշխարհում, իսկ գրքի մասին մեկ ժամ տևողությամբ փոդքասթը Չինաստանում 39,000,000 դիտում է հավաքել:
Դոկտոր Սթիքսրուդը և պարոն Ջոնսոնը նաև գրեցին քննադատների հավանությանն արժանացած երկրորդ գիրքը՝ «Ի՞նչ ես ասում. զրույց երեխաների հետ՝ մոտիվացիա, սթրեսի նկատմամբ անդրդվելիություն և երջանիկ տուն կառուցելու համար» (անգլ.` What Do You Say? Talking with Kids to Build Motivation, Stress Tolerance, and a Happy Home), և նրանք ներկայումս ավարտում են աշխատանքը երրորդ գրքի վրա, որը կհրատարակվի 2025 թվականի փետրվարին:
Նեդ Ջոնսոնը մանկավարժ է, գրող և դասախոս: Նրա աշխատանքները հայտնվել են Time, The Washington Post և The Wall Street Journal պարբերականներում:
Կրթական ծառայություններ մատուցող PrepMatters ընկերության հիմնադիրն է: Անցկացնում է դասընթացներ և անհատական խորհրդատվություն դեռահասների և ծնողների համար, սովորեցնում է երեխաներին հաղթահարել սթրեսը՝ միաժամանակ բացահայտելով նրանց ներուժը: Արդեն անցկացրել է ավելի քան 40000 ժամ անհատական պարապմունքներ։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: