Թոնի Ռոբինս / Tony Robbins
Թոնի Ռոբինսը ստրատեգ է, գործարար, ինքնազարգացման գուրու, որի առաքելությունն է օգնել մարդկանց կյանքի ղեկն իրենց ձեռքում պահել: Նա մուլտիմիլիոնատեր է և մի շարք բեսթսելերների հեղինակ, այդ թվում՝ «Արթնացրո՛ւ ներսիդ հսկային», «Անսահմանափակ իշխանություն» և «Փողը. դարձի՛ր խաղի վարպետ» գրքերը:
Նա նաև լայնորեն հայտնի է Ամերիկայում և այլ երկրներում անձնական զարգացման վերաբերյալ իր աուդիոգրքերով և մոտիվացիոն սեմինարներով:
Թոնի Ռոբինսի սեմինարներին մասնակցել է ավելի քան 4 միլիոն մարդ։
Թոնի Ռոբինսն իր բեսթսելերների, աուդիո ձայնագրությունների և հրապարակային ելույթների միջոցով մեծ ազդեցություն է ունեցել մոտ 50 միլիոն մարդկանց կյանքի վրա՝ ութսուն տարբեր երկներից:
Ռոբինսը տասներկու ընկերություններից բաղկացած հոլդինգի նախագահն է, որոնց եկամուտը գերազանցում է տարեկան 5 միլիարդ դոլարը: