Արթուր Շոպենհաուեր / Arthur Schopenhauer

Արթուր Շոպենհաուերը գերմանացի փիլիսոփա է, Իմանուիլ Կանտի աշակերտը, իռացիոնալիզմի հիմնադիրներից մեկը։ Նրա հիմնական աշխատությունը՝ «Աշխարհը որպես կամք և պատկերացում», լույս է տեսել 1819 թվականին։ Այստեղ նա պնդում էր, որ աշխարհի էությունը կույր, անբանական կամքն է։

Շոպենհաուերը բոլոր պատկերացումները բաժանում է երկու խմբի՝ ինտուիտիվ–զգայական և վերացական-բանական, որոնք համապատասխանում են ճանաչողության երկու ձևին՝ ինտուիտիվ և ռեֆլեկտիվ։ 

«Իր ճշմարտություններով Շոպենհաուերն իմ առաջ բացել է հոգևոր աշխարհն ու երջանկության գիտակցումը». հանրահայտ կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի այս խոսքերը, թերևս, լավագույնն են արտահայտում Շոպենհաուերի փիլիսոփայության արժեքը։ 

Գրքեր