Բենջամին Գրեհեմ / Benjamin Graham

Բենջամին Գրեհեմը, 20-րդ դարի ամենահայտնի ներդրողներից, տնտեսագետներից և ֆինանսական վերլուծաբաններից մեկն է։ Հանդիսանում է ֆինանսական շուկաների տեխնիկական վերլուծության համակարգի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև արժեքային ներդրման տեսության հեղինակը։ Նա 20-րդ դարի մեծագույն ներդրողներից շատերի, ներառյալ Ուորեն Բաֆեթի մենթորն էր: Վերջինը Գրեհեմին համարում էր իր կյանքի երկրորդ կարևոր մարդը՝ իր հորից հետո: Բաֆեթը նշել է նաև, որ Գրեհեմի հեղինակած «Խելացի ներդրողը» գիրքը լավագույնն է ներդրումների մասին երբևէ գրված բոլոր գրքերից:

Ուոլ Ստրիթում աշխատելուց զատ՝ Գրեհեմը շուրջ 40 տարի դասախոսել է տարբեր ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ Կոլումբիայի համալսարանում, որտեղ էլ հենց հանդիպել էր Բաֆեթին: 

Բենջամին Գրեհեմը տիրապետում էր մի քանի լեզուների, հանդես էր գալիս որպես փորձագետ ԱՄՆ կառավարության լսումների ժամանակ, ինչպես նաև գրում էր բանաստեղծություններ և պիեսներ, որոնցից մեկը նույնիսկ բեմադրվել է:

Գրքեր