Բրենե Բրաուն / Brene՛ Brown

Բրենե Բրաունը Հյուսթոնի համալսարանի պրոֆեսոր է, որ մասնավորապես հայտնի է խոցելիության և առաջնորդության մասին իր հետազոտություններով։ Նա նաև Նյու Յորք Թայմսի վարկածով վեց բեսթսելերի հեղինակ է, այդ թվում՝ «Մի՛ վախեցիր առաջնորդելուց. համարձակ աշխատանք, կոշտ խոսակցություններ, լիարժեք նվիրում» գիրքը։

Բրենե Բրաունը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 18-ին Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում և մեծացել է Նյու Օռլեանում, Լուիզիանա: Տեխասի համալսարանն ավարտելուց հետո աղջիկը ստացել է սոցիալական աշխատանքի բակալավրի կոչում, մեկ տարի անց ստացել է մագիստրոսի կոչում, իսկ ավելի ուշ դոկտորական դիսերտացիա պաշտպանել Հյուսթոնի համալսարանի սոցիալական աշխատանքի քոլեջում։

Ավելի քան քսան տարի նա լայնածավալ հետազոտություններ է իրականացրել խիզախության, խոցելիության, ամոթի և ապրումակցման թեմաներով։

Բրաունի ելույթը TedxTalk-ի շրջանակներում՝ «Խոցելիության ուժը» վերնագրով, ամենաշատ դիտումներ ունեցող հոլովակներից է՝ ավելի քան 19 միլիոն դիտումով։ 

Գրքեր