Մի՛ վախեցիր առաջնորդելուց / Dare to Lead

Մի՛ վախեցիր առաջնորդելուց / Dare to Lead

հեղինակ` Բրենե Բրաուն / Brene՛ Brown

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Իր «Մի՛ վախեցիր առաջնորդելուց․ համարձակ աշխատանք, կոշտ խոսակցություններ, լիարժեք նվիրում» գրքում Հյուսթոնի համալսարանի պրոֆեսոր Բրենե Բրաունը բացատրում է, թե ինչպես է պետք ստեղծել կազմակերպչական մշակույթ՝ հիմնվելով խոցելիության, կապվածության և բովանդակության սկզբունքների վրա։ 20 տարվա ընթացքում Բրաունը բազմաթիվ հետազոտություններ է արել խոցելիության շուրջ, որի արդյունքում նրա գրքում ընդգրկվել են ամոթի և դրա հաղթահարման, ապրումակցման մասին նրա հսկայածավալ վերլուծությունների տվյալները։ Բրաունը միահյուսում է նաև խոցելիության և առաջնորդության մասին իր իսկ կողմից մշակված և կիրառված յոթնամյա կրթական ծրագրի արդյունքները։ 

Հեղինակի խոսքերով՝ նա ցանկացել է այնպիսի գիրք գրել առաջնորդության մասին, որն իսկապես կարող է փոխել իշխանություն ունեցող կամ դրան ձգտող մարդկանց վարքագիծը։ Առաջնորդության թեման պատահաբար չէ հետաքրքրել Բրենե Բրաունին։ Նա ինքը փոխել է իր մասնագիտական ուղղությունը՝ ակադեմիական գործունեությունից անցում կատարելով բիզնեսին, հիմնադրել սեփական ընկերությունը և զբաղեցրել գլխավոր տնօրենի պաշտոնը։ Դա ամենևին հեշտ չէր և պահանջում էր մեծ ջանքեր, սթրեսակայունություն, կայացրած որոշումների համար պատասխանատվություն վերցնելու ունակություն։ 

Ինքնակատարելագործում

Հոգեբանություն

Առաջնորդություն