Դեվիդ Սինքլեր, Մեթյու Լապլանտ / David Sinclair, Matthew LaPlante

Դեվիդ Սինքլերը գենետիկայի պրոֆեսոր է Հարվարդի բժշկական համալսարանում։ Նա իր սերնդի առաջատար նորարարներից է։ «Թայմ» ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի հարյուր և առողջապահության ոլորտի հիսուն ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ 

Սինքլերը Ամերիկյան ծերացման հետազոտությունների միության անդամ է և երեսունհինգ մրցանակ է ստացել իր հետազոտությունների ու գիտական բացահայտումների համար։ 

Մեթյու Լապլանտը լրագրության պրոֆեսոր է Յուտայի պետական համալսարանում, որտեղ ուսանողներին փոխանցում է կարճ նորություններ և հոդվածներ գրելու հմտություններ։ Եղել է ամերիկյան ռազմածովային ուժերի հետախուզական խմբի անդամ և թղթակից Միջին Արևելքի պատերազմում։ Հեղինակել է «Գերագույն կետը․ ծայրահեղությունների կենսաբանությունը» գիրքը, ինչպես նաև համահեղինակ է գիտության և հասարակության հատման մասին բազմաթիվ գրքերի։ 

Գրքեր