Թվում է՝ անհերքելի ճշմարտություն է, որ ծերացումն անխուսափելի է։ Իսկ եթե այն ամենը, ինչ մեզ սովորեցրել են ծերանալու մասին, սխա՞լ է։ Իսկ եթե մենք կարո՞ղ ենք ընտրել մեր կյանքի տևողությունը։
«Կյանքի տևողություն․ ինչու ենք մենք ծերանում և ինչպես կանխել ծերացումը» նորարարական գրքում դոկտոր Դեվիդ Սինքլերը՝ գենետիկայի և երկարակեցության բնագավառում համաշխարհային հեղինակություն ունեցող այս գիտնականը, բացահայտում է միանգամայն նոր տեսություն, թե ինչու ենք մենք ծերանում։ Ինչպես ինքն է գրում․ «Ծերությունը հիվանդություն է, և այդ հիվանդությունը կարելի է բուժել»։
Մենք ավելի մեծ վերահսկողություն կարող ենք ունենալ ծերանալու գործընթացի նկատմամբ, քան պատկերացնում ենք։ Այս բացահայտող և պրովոկացիոն գիրքը տանում է մեզ հեղինակի հետազոտությունների առաջնագիծ` Հարվարդի համալսարանի լաբորատորիա։ Այն օգնում է ջնջել գիտական սահմանափակումներով գծված սահմանները՝ անելով անհավանական բացահայտումներ այն մասին, թե ինչպես կարող ենք դանդաղեցնել կամ հակառակ պտտել գենետիկայի ժամացույցի սլաքները։ Գաղտնիքը նոր հայտնաբերված կենսունակության գեների ակտիվացումն է․ սրանք պահպանման բնազդի մնացորդներն են, որը միաժամանակ և՛ ծերացման պատճառն է, և՛ դրա ընթացքը փոխելու հիմքը։ Դոկտոր Սինքլերը նորագույն տեխնոլոգիաների և կենսակերպի պարզ փոփոխությունների ջատագով է, ինչպես, օրինակ, պարբերաբար բեռնաթափման օրեր անելը, սառը ցնցուղները, ճիշտ ինտենսիվությամբ մարզվելը և այլն։ Ապացուցված է, որ սրանք երկարացնում են կյանքի տևողությունը։