Դեյլ Քարնեգի / Dale Carnegie
«Մարդկանց հետ շփվելիս եկե՛ք չմոռանանք, որ գործ ունենք ոչ թե տրամաբանորեն դատող, այլ էմոցիաներով առաջնորդվող, անթիվ նախապաշարմունքներ ունեցող, հպարտ և սնափառ էակների հետ»։
Դեյլ Քարնեգի
Դեյլ Քարնեգին աշխարհահռչակ հոգեբան է, մոտիվացնող ուսուցիչ։ 1930-40-ական թվականներին հեղինակել է ինքնակատարելագործման մասին մի շարք գրքեր, որոնք վաճառվել են միլիոնավոր օրինակներով։ Հետագայում նրա գրքերը հիմք են դարձել տարատեսակ թրեյնինգների և սեմինարների համար։ Դրանցում շոշափվում են այնպիսի թեմաներ, ինչպիսին են ինքնազարգացումը, վաճառքի հմտությունները, կորպորատիվ ուսուցումը, հանրային ելույթների և միջանձնային հարաբերությունների հմտությունները։
Դեյլ Քարնեգին իր աշխատանքներում անդրադարձել է բիզնեսի աշխարհին, մոտիվացիային և առանջնորդությանը: Նրա բեսթսելերներից են «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա», «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել», «Ինչպես հաճույք ստանալ ձեր կյանքից և աշխատանքից» գրքերը: