«Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1936 թվականին և միանգամից հաջողություն գրանցել։ Մինչ օրս էլ այն չի դադարում կորցնել ընթերցողների հետաքրքրությունը։
«Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը մարդկանց հետ շփվելու և այդ շփումները կառավարելու վարպետության դաս է տալիս։
Տասը տարի անընդմեջ գիրքը ընդգրկված է եղել New York Times-ի բեսթսելերների ցանկում, և այդ ռեկորդը դեռևս չի գերազանցվել։
Ընդունված է առանձնացնել երեք հիմնարար մեթոդներ, որոնք կօգնեն բարելավել մյուսներին` կառավարելու ձեր ունակությունները։
1.Նախ՝ խուսափե՛ք ամեն տեսակի քննադատությունից, բողոքներից կամ այլ բացասական մարտավարություններից։ Բացասականը մարդկանց պաշտպանողական դիրքում է դնում։
2. Հաճախ արժանի՛ն մատուցեք մարդկանց ու գովասանքի խոսքեր ասացե՛ք նրանց։
3.Գտե՛ք տարբերակ՝ հասնելու նրան, որ մյուսներն էլ ցանկանան այն, ինչ դուք եք ցանկանում։
Այս հիմնարար մեթոդները կիրառվում են համաձայնության հասնելու և արդյունավետ ղեկավարման տարատեսակ սկզբունքների ձևով։