Էլիյահու Գոլդրատ / Eliyahu Goldratt

Էլիյահու Գոլդրատն ուսուցիչ էր, գրող, ֆիզիկոս, փիլիսոփա և բիզնես առաջնորդ, բայց ամենից առաջ մտածող էր, որը մյուս մարդկանց ևս մղում էր մտածելու։ Նրան բնորոշ էր ոչ ստանդարտ մտածելակերպը, նա ոգևորում ու կոչ էր անում իր լսարանին վերանայել և վերագնահատել իրենց բիզնես գործունեությունը նոր, թարմ տեսլականով։ 

Դոկտոր Գոլդրատն առավելապես հայտնի է որպես «Սահմանափակումների տեսության» հիմնադիր։
Այս տեսությունը ենթադրում է մշտական կատարելագործման պրոցես, որի ընթացքում պետք է շարունակաբար բացահայտել և օգտագործել համակարգի սահմանափակումները` առաջադրված նպատակին հասնելու համար։ Սահմանափակումների տեսության հիմքում ընկած գաղափարները Գոլդրատը ներկայացրել է իր «Նպատակը. անդադար կատարելագործվելու գործընթացը» բիզնես գրքում։ Վերջինս բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված բիզնես գրքերից է։ 1984 թվականի առաջին հրատարակությունից ի վեր «Նպատակը» լրամշակվել է երեք անգամ և ողջ աշխարհում վաճառվել ավելի քան յոթ միլիոն օրինակով։ 

Գրքեր