Էրիկ Բեռն / Eric Berne
Էրիկ Բեռնը աշխարհահռչակ հոգեբան է և հոգեթերապևտ, որ առավելապես հայտնի է դարձել իր՝ միջանձնային հարաբերությունների վարքագծային տեսության համար:
Էրիկ Բեռնը` քսաներորդ դարի հայտնի հոգեբույժ և հոգեբանը ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում, հոգեվերլուծությունը որակապես նոր մակարդակի հասցրեց։ Ունենալով բժշկական կրթություն՝ Էրիկ Բեռնն իրեն դրսևորել է նաև որպես տաղանդավոր գրող։ Նրա մշակած հեղափոխական տեսությունները, մասնավորապես մարդկանց փոխհարաբերությունների վերլուծությունը, ընկած են մի շարք գրքերի հիմքում։ Նա ավելի քան տասնվեց աշխատությունների հեղինակ է:
Էրիկ Բեռնը ծնվել է 1910 թվականի մայիսի 10-ին Մոնրեալում՝ բժշկի և գրողի ու խմբագրի ընտանիքում։ Նրա հայրը ծագումով հրեա էր Ռուսաստանից, որը գաղթել էր Կանադա։ Մասնագիտության բերումով նա անընդհատ զբաղվում էր հիվանդների բուժմամբ և հաճախ փոքրիկ Էրիկին իր հետ էր տանում բուժզննումների։ Հոր մահից հետո որդու մասնագիտական հմտությունների ձևավորման հարցում մեծ դեր խաղաց նրա մայրը։ Հենց նա էլ Էրիկ Բեռնի մեջ սերմանեց ճաշակ և սեր գրականության նկատմամբ: Նրա խրախուսմամբ Բեռնը սկսեց գրի առնել հոգեբուժական հայտնագործությունները և հրապարակել իր գրառումները։