Էրիկ Ռիս / Eric Ries

Էրիկ Ռիսը զբաղվում է ստարտափներին, վենչուրային ընկերություններին և մեգակորպորացիաներին խորհրդատվական ծառայություններ մատուցելով։ Նա բազմաթիվ ստարտափների հիմնադիր և համահիմնադիր է, այդ թվում՝ IMVU-ի, որտեղ նաև գլխավոր տեխնիկական մասնագետ էր։ 

Էրիկը ծնվել է 1979թ.: Ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել է զբաղվել դեռ ուսանողական տարիներին։ Ամեն ինչ սկսվեց «Java ծրագրավորման մութ արվեստը» գրքի հրատարակմամբ, որտեղ հեղինակը բացահայտեց մի շարք հետաքրքիր և օգտակար գաղափարներ: 

2001թ. Էրիկ Ռիսն ավարտեց ինստիտուտը և սկսեց աշխատել որպես ծրագրավորող Սիլիկոնյան հովտում։ Այնտեղ նա ստեղծել է երբեմնի հայտնի IMVU սոցիալական ցանցը, որի համար անձամբ է գրել կոդը և փորձարկել այն։ Մի քանի տարի անց ցանցը սկսեց տպավորիչ եկամուտ բերել, իսկ 2008թ. հեղինակը հեռացավ ընկերության տնօրենի պաշտոնից։ 

Այժմ Էրիկ Ռիսը ոչ միայն հաջողակ ձեռնարկատեր է, այլև դասախոսություններ է կարդում սեփական բիզնեսը զրոյից ստեղծելու և զարգացնելու թեմայով։

Գրքեր