Էս Ջի Սքոթ, Բարրի Դևվենփորթ / S. J. Scott, Barrie Davenport
Բարրի Դևենփորթը հիմնադրել է ‹‹Ապրիր լիարժեք և բարգավաճիր›› անունով անձնական աճի մասին մի կայք, որի համար արժանացել է մրցանակների։ Հեղինակել է մի շարք գրքեր ինքնակատարելագործման թեմայով՝ դրական սովորությունների, կյանքի հանդեպ խանդավառության, ինքնավստահության ամրապնդման և գիտակից ապրելու մասին:
Բարրիի յուրահատկությունը գիտահեն և բարդ գաղափարներն այնպիսի պարզ, մատչելի լեզվով բացատրելն է, որ դրանք հնարավոր լինի կիրառել անմիջապես։
Էս Ջի Սքոթը Wall Street Journal-ի վարկածով բեսթսելլերի հեղինակ է, գրել է ավելի քան 30 գիրք ինքնակատարելագործման մասին։ Նրա գրքերը թարգմանվել են 12 լեզուներով և առաջարկում են ամենօրյա գործողությունների ծրագիր, որը կարելի է անմիջապես կիրառել կյանքի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին են առողջությունը, մարմնամարզությունը, աշխատանքը և անձնական հարաբերությունները:
Սքոթը համոզված է, որ մարդը հասնում է իրական հաջողության, երբ գործում է ամեն օր։ Այլ կերպ ասած՝ սովորություններն են, որ օգնում են հասնել ձեր նպատակներին և ապրել այն կյանքը, որը միշտ եք ցանկացել։