Ձեր մտքերը ճնշու՞մ են ձեզ: Անընդհատ տագնա՞պ եք զգում: Առօրյա գործերի մասին մտքերը հետապնդու՞մ են ձեզ: Թե՞ ուզում եք դադարել անհանգստանալ կյանքի մասին առհասարակ: Ճշմարտությունն այն է, որ... մենք բոլորս էլ երբեմն բացասական մտքեր ենք ունենում: Բայց եթե մշտապես եք հյուծված զգում դրանց պատճառով, ապա պետք է մանրակրկիտ ուսումնասիրեք, թե ինչպես են այդ մտքերն ազդում ձեր կենսակերպի վրա:
Այդ հարցում ձեզ կօգնի Բարրի Դևենփորթի և Էս Ջի Սքոթի ‹‹Ազատի՛ր գլուխդ ավելորդ մտքերից. ինչպես դադարել անհանգստանալ և հեռու վանել բացասական մտքերը›› գիրքը, որ իրենից ներկայացնում է հեղինակների բլոգային հրապարակումների հավաքածու։
Գիրքը գրված է այն մարդկանց համար, որոնք ուզում են բարձրացնել իրենց արդյունավետությունը, խնդիրներ ունեն կենտրոնացման և մտքի խաղաղության հետ։ Գիրքը կօգնի ազատվել կախվածություններից, շեղող երևույթներից, չափազանց շատ մտածելուց, բացասական և վնասակար զգացողություններից։ Այն խորհուրդներ է պարունակում ժամանակի խնայողության, առաջնահերթությունների սահմանման և ճիշտ սահմաններ դնելու մասին։
Կարճ ասած, ‹‹Ազատի՛ր գլուխդ ավելորդ մտքերից›› գիրքը սովորեցնում է սերմանել այնպիսի սովորություններ, հակումներ և մտածելակերպ, որ անհրաժեշտ են ձեզ լիարժեք կյանքից ետ պահող մտավոր խառնաշփոթից ազատվելու համար: