Ֆիլ Նայթ / Phil Knight
Անկասկած լսած կլինեք կոշիկներ արտադրող հսկայի` Nike-ի կարգախոսը` Just do it կամ թարգմանաբար` «Պարզապես արա՛ դա»։ Ընդամենը երեք բառ, որ արտացոլում են Nike-ի հիմնադրի` Ֆիլ Նայթի խենթ ու համարձակ ոգին ընկերության ստեղծման սկզբնական տարիներին։
Այժմ մենք բոլորս գիտենք Nike-ի մասին։ Այն աշխարհի ամենահայտնի բրենդներից է։ Բայց գիտեի՞ք արդյոք, որ Ֆիլ Նայթն ամենևին միլիարդատեր ներդրող չի եղել։ Նա ընդամենը մի երեխա էր, որ սիրում էր վազել, երեխա` առանց բիզնես հմտությունների ու փորձի։ Իսկ արդեն 2015 թվականին Forbes ամսագրի տվյալներով Նայթը 15-րդ տեղն էր զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում։
«Կոշկավաճառը» գրքում հիմնականում ներկայացված են 1962-1980 թթ. իրադարձությունները, երբ Ֆիլ Նայթը ճանապարհորդում էր աշխարհով ու պայքարում Նայքը համաշխարհային բրենդ դարձնելու համար։