Ֆրիդրիխ Նիցշե / Friedrich Nietzsche

Ֆրիդրիխ Նիցշեն գերմանական փիլիսոփայական մտքի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է։ Սովորել է Բոննի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է բանասիրություն և աստվածաբանություն։ Ուսանողական տարիներին Նիցշեն աչքի է ընկել իր բացառիկ ունակություններով և համալսարանը չավարտած՝ իր գիտական ղեկավարի երաշխավորությամբ նշանակվել է Բազելի համալսարանի պրոֆեսոր։

Նիցշեի վաղ շրջանի երկերը մեծապես կրում են կոմպոզիտոր Ռիխարդ Վագների և փիլիսոփա Արթուր Շոպենհաուերի ազդեցությունը։ Վերջինիս մոտեցումները, սակայն, նա քննադատության է արժանացրել ավելի ուշ շրջանի գործերում։ Իր կենտրոնական՝ «Այսպես խոսեց Զրադաշտը» երկում, նա առաջ է քաշել «գերմարդու» տեսությունը, որը ներկայանում է իբրև բարձրագույն արժեքներ կրող, ինքն իրեն հաղթահարող և շարունակ վեր ձգտող կերպար։

Գրքեր