Հել Ռանքել / Hal Runkel
Հել Էդուարդ Ռանքելն ամուսնությունների ու ընտանեկան հարցերի գծով հոգեթերապևտ է, հարաբերությունների մասնագետ, խոսնակ ու խորհրդատու։ Նրա սկզբունքներն օգնել են հազարավոր ընտանիքների փոխել հարաբերությունների նկատմամբ ունեցած իրենց մոտեցումները։
Ռանքելի հեղինակած գրքերը, այդ թվում՝ Նյու Յորք Թայմսի վարկածով բեսթսելեր «Դաստիարակություն առանց բղավելու» գիրքը, թարգմանվել են 12 լեզվով։
Ռանքելը նաև օգնում է առաջնորդներին մեծացնել իրենց ազդեցությունը և վերահաստատել հեղինակությունը։