Դաստիարակություն առանց բղավելու  / Screamfree Parenting

Դաստիարակություն առանց բղավելու / Screamfree Parenting

հեղինակ` Հել Ռանքել / Hal Runkel

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Առանց բղավելու դաստիարակությունը միայն ձայնը ցածրացնելու մասին չէ։ Այն նշանակում է, որ դուք պետք է սովորեք թուլացնել ձեր էմոցիոնալ արձագանքը և կենտրոնանալ ոչ թե երեխաների, այլ սեփական վարքագծի վրա։ Սա հենց երեխաների օգտին է։ Մեր մեծագույն թշնամին ոչ թե հեռուստացույցն է կամ համացանցը, այլ մեր էմոցիոնալ ռեակտիվությունը։ Մենք կորցնում ենք չափահաս մարդուն բնորոշ հանգստությունը և հետո զարմանում, թե ինչու են երեխաները կորցրել հարգանքը մեր հանդեպ կամ այդպիսի մեծ իշխանություն ձեռք բերել մեզ վրա։

Ժամանակն է ամեն ինչ այլ կերպ անելու։ Եվ դա հնարավոր է։ Դուք կարող եք ստեղծել խաղաղ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված ու սիրով լի հարաբերություններ ձեր երեխաների հետ։ Դուք կարող եք սկսկել դա հենց այսօրվանից։

Ի վերջո, «ծնողավարություն» բառն արդեն իսկ հուշում է, որ խոսքը ոչ թե երեխայի, այլ ծնողի մասին է։

Ինքնակատարելագործում

Հոգեբանություն

Ծնողների համար