Հենրի Քլաուդ, Ջոն Թաունսենդ / Henry Cloud, John Townsend
Դոկտոր Հենրի Քլաուդը կլինիկական հոգեբան է և առաջնորդության փորձագետ։ Ինքնակատարելագործման թեմայով մի շարք գրքերի հեղինակ և համահեղինակ է, որոնց թվում է 1992 լույս տեսած «Սահմաններ» բեսթեսելերը։
Success Magazine-ը Քլաուդին ներառել է անձնական աճի և զարգացման թոփ 25 ազդեցիկ մարդկանց մեջ՝ Սեթ Գոդինի, Օփրա Ուինֆրիի, Բրենե Բրաունի և ոլորտի այլ առաջատարների հետ միասին։ Նրա աշխատանքներին անդրադարձեր են կատարվել New York Times-ում, Wall Street Journal-ում, Boston Globe-ում, Publisher's Weekly-ում, Los Angeles Times-ում և բազմաթիվ այլ հայտնի պարբերականներում։
Դոկտոր Քլաուդն առաջնորդության խորհրդատվական ծառայություններ է տրամադրում գլխավոր գործադիր տնօրենների՝ աշխատելով թե՛ Fortune 500-ի մեջ մտնող ընկերությունների, թե՛ ավելի փոքր անհատ ձեռներեցների հետ։
Դոկտոր Ջոն Թաունսենդը բիզնես խորհրդատու է, առաջնորդության քոուչ, հոգեբան, առաջնորդության և հոգեբանության թեմաներով գրքերի հեղինակ։ Դոկտոր Հենրի Քլաուդի հետ միասին գրել են Նյու Յորք Թայմսի վարկածով բեսթսելեր «Սահմաններ» գիրքը, ինչպես նաև GrowthSkills հանրահայտ վորքշոփային շարքի ղեկավարներն են։
Ավելի քան երկու տասնամյակ դոկտոր Թաունսենդն օգնել է առաջնորդների, ընկերությունների և անհատների հետ ողջ աշխարհում՝ առաջարկելով կյանք փոխող լուծումներ նրանց խնդիրներին։