Ջեֆ Սադերլենդ / Jeff Sutherland

Ջեֆ Սադերլենդը ԱՄՆ Ռազմական ակադեմիայի շրջանավարտ է՝ ինժեների աստիճանով։ Նա համակարգային մտածելու իր ունակությունը համարում է Վիետնամում ռազմական օդաչու աշխատելու արդյունքը։

Ռազմական ուժերում 11 տարի աշխատելուց հետո Ջեֆը դարձել է բժիշկ՝ ուսանելով Կոլորադոյի համալսարանի բժշկական դպրոցում։ Կոլորադոյի համալսարանը հենց այն վայրն է, որտեղ նա առաջին անգամ հետաքրքրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ։

Հետագայում նա դառնում է բիոմետրիկայի մասնագետ, ավտոմատ գանձման մեքենաների ոլորտի նորարարներից և 11 տարբեր տեխնոլոգիական ընկերությունների՝ ինժեներական գծով փոխնախագահ կամ գլխավոր տեխնոլոգիական տնօրեն: 

Ջեֆի խոսքերով՝ իր բոլոր հաջողությունների համար նա պարտական է Սքրամ մեթոդին։

Գրքեր