Ջեյմս Քլիըր / James Clear
Ջեյմս Քլիըրը գործարար է, «Ատոմային սովորություններ» բեսթսելերի հեղինակը, որը թե՛ գրքում, թե՛ իր հոդվածներում ու ելույթներում կենտրոնանում է լավ սովորություններ ձևավորելու, որոշումների կայացման և ինքնակատարելագործման թեմաների վրա:
Ջեյմս Քլիըրը վարում է jamesclear.com հայտնի բլոգը։ Ողջ աշխարհում վաճառվել է նրա գրքի ավելի քան 5 միլիոն օրինակ։ Այն թարգմանվել է 50-ից ավելի լեզուներով։ Քլիըրը պարբերաբար ելույթ է ունենում Fortune 500 ցուցակում ընդգրկված ընկերություններում։ Նրա աշխատանքին անդրադարձեր են կատարվել Time, New York Times և Wall Street Journal պարբերականներում։