Ջոկո Ուիլինկ, Լեյֆ Բաբին / Jocko Willing, Leif Babin
Ջոկո Ուիլինկը և Լեյֆ Բաբինը ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին սպաներ են, ինչպես նաև New York Times-ի բեսթսելերի համահեղինակներ։ Մասնակցել են իրաքյան պատերազմին, այդ թվում՝ 2006 թվականին Ռամադիի մոտ մղվող կռիվներին։ Նրանք կռվում էին մարտական հատուկ առաջադրանքներ իրականացնող ջոկատի կազմում։ Երկու սպաները համատեղ ջանքերով կազմել և անցկացրել են առաջնորդության թրեյնինգներ հատուկ ջոկատայինների համար։ Այնուհետև հիմնել են Echelon Front խորհրդատվական ընկերությունը, որ զբաղվում է հաղթող թիմեր ձևավորելով։
Ուիլինկը և Բաբինը կռվել են պատերազմի ամենաթեժ կետերում, իսկ նրանց մարտական նվաճումներն արժանի են հիացմունքի։ Ուիլինկը զինվորական աստիճանով ավելի բարձր էր Բաբինից, բայց նրանց համագործակցությունը, նվիրվածությունը և միմյանց քայլերի արդյունավետությունը քննարկելու պատրաստակամությունը ամուր կապ ստեղծեցին նրանց միջև։ Այժմ նրանք միասին են խորհրդատվական ծառայություններ մատուցում՝ օգնելով ընկերություններին լուծել առաջնորդության հետ կապված խնդիրները։