Էքստրեմալ պատասխանատվություն / Extreme Ownership

Էքստրեմալ պատասխանատվություն / Extreme Ownership

հեղինակ` Ջոկո Ուիլինկ, Լեյֆ Բաբին / Jocko Willing, Leif Babin

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Իրաքյան պատերազմից վերադառնալով՝ Ջոկո Ուիլինկը և Լեյֆ Բաբինը գրեցին մի շատ անկեղծ գիրք առաջնորդի պատասխանատվության մասին և ձևակերպեցին 12 սկզբունք, որոնք ղեկավարին դարձնում են արդյունավետ կառավարիչ։ «Էքստրեմալ պատասխանատվությունը» գիրք է համեստության և մարդկանց կյանքը փրկելու համար սեփական պատվախնդրությունը մի կողմ թողնելու մասին։ 

Սակայն առաջնորդության մասին դասերը գրքի հազիվ կեսն են կազմում։ Մյուս մասը մարտական պատմություններն են, որոնք շատ ավելի հետաքրքիր են այն դարձնում։ Պատերազմի մասին հատվածի յուրաքանչյուր գլխում հեղինակները մանրամասն ներկայացնում են մարտական առաջադրանքի պլանավորումն ու իրագործումը։ Զարմանալիորեն հենց մարտական գործողությունների վերլուծություններն են ամենահագեցած տեղեկությունները պարունակում առաջնորդության մասին։ 

Ինքնակատարելագործում

Հոգեբանություն

Առաջնորդություն