Ջոն Քեհո / John Kehoe

Ջոն Քեհոն միջազգային բեսթսելերների հեղինակ է։ Նա անդադար ձգտում է ավելիին և շարունակում նորանոր բարձունքներ գրավել՝ գիտակցության ու մտքի ուժի թեմաներով։ 

Իր գործունեությունը սկսել է 1978թ.՝ մտքի ուժի մասին դասընթացներ կազմակերպելով։ Ճանապարհորդել է աշխարհով մեկ՝ տարածելով իր ասելիքն ու կուտակած գիտելիքները։ Նրա աշակերտներից ու ունկնդիրներից շատերն են դարձել չեմպիոններ, միլիոնատերեր, հաջողություններ գրանցել կյանքի տարբեր բնագավառներում։

Խանդավառությունը, մարդկային պոտենցիալի հանդեպ հավատը և հնարավորությունների սահմաններն ընդլայնելու ցանկությունը լավագույնս են բնորոշում Ջոն Քեհոյին։ 

Նրա՝ «Մտքի ուժը 21-րդ դարում. հաջողության ու երջանկության հասնելու տեխնիկաներ» գրքի ավելի քան 3 միլիոն օրինակ է վաճառվել, և այն հասանելի է բազմաթիվ լեզուներով։ 

Գրքեր