Ջոն Մաքսվել / John Maxwell
Ջոն Ք․ Մաքսվելն ամերիկացի գրող է, հանրային խոսնակ և առաջնորդության ոլորտի գուրու։ Նրա գրքերը վաճառվել են միլիոնավոր օրինակներով, իսկ դրանցից մի քանիսը հայտնվել են New York Times-ի վարկածով բեսթսելերների ցուցակում։ Առավել հայտնի են «Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները», «Զարգացրո՛ւ ներսիդ առաջնորդին» և «Առաջնորդի 21 պարտադիր հատկանիշները» գրքերը։
Մաքսվելն ամենամյա ելույթներ է ունենում Fortune 500 ընկերությունների, միջազգային ղեկավարների և այնպիսի տարբեր կազմակերպությունների համար, ինչպիսին են ԱՄՆ Ռազմական ակադեմիան Ուեսթ Փոյնթում, Ֆուտբոլի ազգային լիգան և ՄԱԿ-ը։
2014 թվականին Inc. Magazine-ի կողմից Մաքսվելը ճանաչվել է աշխարհի ամենահայտնի փորձագետ առաջնորդության ոլորտում։