Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները / The 21 Irrefutable Laws of Leadership

Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները / The 21 Irrefutable Laws of Leadership

հեղինակ` Ջոն Մաքսվել / John Maxwell

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Ո՞վ չի ցանկանում ավելի արդյունավետ լինել կյանքում կամ ավելիին հասնել աշխատանքում կամ էլ ավելի սիրող ու նվիրված զուգընկեր լինել։ 

Ինչ էլ որ ցանկանաք բարելավել, արդյունքի կհասնեք, միայն այն դեպքում, երբ ինքներդ փոխվեք։ Անձնական որակների երկարաժամկետ փոփոխության հասնելու ամենահուսալի տարբերակը ավելի լավ սովորություններ զարգացնելն է։ 

Մարդը սովորություններից կազմված արարած է։ Մեր գործողությունները, առհասարակ այն, թե ով ենք մենք, ինչպիսի վարքագիծ ենք դրսևորում, մեծապես որոշվում են մեր իսկ սովորություններով։ Հենց դրանք են ձևավորում բնավորություն և ձգողականության ուժի պես որոշակի ուղղությամբ տանում մեր վարքագիծը։ 

Բիզնեսում հաջողության հասնելու մասին վերջին տասնամյակների ընթացքում գրված գրականության մեծ մասը կենտրոնացած է եղել անհատականության զարգացման վրա: Սակայն, Սթիվեն Քովիի կարծիքով, այստեղ շեշտը սխալ է դրված: Առողջ բնավորություն ձևավորելն ավելի կարևոր է:

Ի տարբերություն անհատականությունը զարգացնելուն՝ բնավորության վրա աշխատելը շատ ավելի արդյունավետ մեթոդ է անձնական աճի համար։ Մարդու բնավորությունն իրենից ներկայացնում է հիմնարար սովորությունների և համոզմունքների համակարգ, որոնք ձևավորում են մարդու աշխարհայացքը։ Միայն բնավորության վրա հիմնվող վարքագիծը կանցնի ժամանակի փորձության միջով․ հակառակ դեպքում վաղ թե ուշ ձեր իսկական էությունը ջրի երես դուրս կգա։ 

Սթիվեն Քովին հենց այն մարդն էր, որ առաջին անգամ համակարգված ձևով ներկայացրեց այն սովորությունները, որոնք անհրաժեշտ է զարգացնել՝ կյանքում և աշխատանքում առավելագույն արդյունավետության հասնելու համար: Նրա հեղինակած ‹‹Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորությունները›› գրքի՝ 1989 թվականի հրատարակումից ի վեր վաճառվել է շուրջ 25 մլն օրինակ: 

Ինքնակատարելագործում

Բիզնես և տնտեսագիտություն

Հոգեբանություն

Առաջնորդություն