Ջոշ Քաուֆման / Josh Kaufman
Ջոշ Քաուֆմանը ծնվել է 1982թ. ԱՄՆ-ում։ Նա բարձրագույն տնտեսագիտական կրթություն չի ստացել: Իր աճին նպաստող ամբողջ տեղեկատվությունը ստացել է մարքեթինգի և բիզնես վարելու մասին գրքերից։
Երկար տարիներ աշխատել է Procter & Gamble ընկերությունում, որտեղ իր ճանապարհն ավարտել է օնլայն մարքեթինգային ռազմավարության մշակման բաժնի ղեկավարի պաշտոնում։ Դրանից հետո նա հասկացավ, որ ժամանակն է զբաղվել սեփական գործով, և իհարկե՝ խորհրդատվական ծառայություններ տրամադրելով։
Այս պահի դրությամբ նրա հեղինակած գրքերը երկուսն են. «Անհատական MBA. հմտացի՛ր բիզնեսի արվեստում» և «Առաջին 20 ժամը. ինչպես արագ սովորել ցանկացած բան»: