Անհատական MBA / The Personal MBA

Անհատական MBA / The Personal MBA

հեղինակ` Ջոշ Քաուֆման / Josh Kaufman

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

«Անհատական MBA. հմտացի՛ր բիզնեսի արվեստում» գիրքը թարգմանվել է աշխարհի 12 լեզուներով։ Հեղինակը՝ Ջոշ Քաուֆմանը, գրել է բիզնեսի մասին՝ առանց այդ ոլորտում մասնագիտական կրթություն ունենալու։ 

«Անհատական MBA. հմտացի՛ր բիզնեսի արվեստում» գիրքը մտնում է բիզնես գրքերի թոփ տասնյակի մեջ և կարող է լիարժեք փոխարինել MBA-ի դիպլոմին։ 

Երբ հարցը վերաբերում է բիզնեսին, շատերին թվում է, որ կա ինչ-որ հստակ մեկնակետ՝ բակալավրի կամ մագիստրոսի կոչում, որոշակի որակավորում կամ անհրաժեշտ գումարի առկայություն։ 

Սխալվում եք։ 

Ձեզ պետք չէ MBA-ի դիպլոմ կամ հաղթանակ վիճակախաղում՝ հաջողակ բիզնես սկսելու կամ արդեն առկա բիզնեսը զարգացնելու համար։ Ձեզ ընդամենը անհրաժեշտ է առողջ դատողություն և մի քանի հիմնարար սկզբունքների իմացություն։ 

Բարձրագույն կրթությունը կարող է մեծ գումարներ արժենալ։ Պետք չէ բիզնեսի կառավարման դիպլոմ ունենալ՝ հասկանալու, թե ինչու դա ամենևին ձեռնտու չէ։ 

Երկարաժամկետ կտրվածքով MBA-ը ոչինչ չի տալիս։ Հակառակ դեպքում բիզնեսի կառավարման դիպլոմը կարելի էր համարել հաջողության ցուցիչ, ինչպես բարձր աշխատավարձը կամ պաշտոնի առաջխաղացումը։ Բայց այդպես չէ։ 

Ստենֆորդի և Վաշինգտոնի համալսարանների հետազոտական խմբերը մանրամասն վերլուծել են այս հարցը։ Ավելի քան 40 տարվա տվյալների ուսումնասիրության արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ երկարաժամկետ հաջողությունն ու բարձրագույն կրթությունը փոխկապակցված չեն՝ անկախ նրանից՝ ավարտել եք կարմիր դիպլոմով, թե նվազագույն անցողիկ միավորներով։ 

Այսպիսով՝ եթե բիզնես դպրոցը կամ համալսարանը չեն նպաստում ձեր բիզնես կարիերայի աճին, ուրիշ ի՞նչը կնպաստի։ Դե, դուք կարող եք սովորել փորձի արդյունքում, ինչպես նաև սեփական օնլայն հետազոտություններից կամ գրքերից, ինչպիսին այս մեկն է։ 

Այս գրքում հեղինակը խիստ մեթոդիկ կերպով տալիս է 200 տերմինների բնորոշում։ Բացի այդ՝ Քաուֆմանը փոխանցում է հիմնարար գիտելիքներ բիզնեսի մասին, թե ինչպես է այն աշխատում և ինչպես պահպանել հավասարակշռությունը մասնագիտական նպատակների և անձնական կյանքի միջև։ 

Ինքնակատարելագործում

Բիզնես և տնտեսագիտություն