Քիմ Ջոն Փեյն, Լիզա Ռոս / Kim John Payne, Lisa Ross

Քիմ Ջոն Փեյնը հանրահայտ մանկավարժ է, հոգեբան, երեխաների դաստիարակության մասնագետ՝ դպրոցում 27 տարվա աշխատանքի փորձով, ինչպես նաև զբաղվում է չափահասներին ու ընտանիքներին խորհրդատվական ծառայություններ մատուցելով։ 

Փեյնը ծնողավարության թեմայով մի շարք գրքերի հեղինակ է, որոնցից առավել հայտնի է ‹‹Լավ ծնող լինելու պարզ մեթոդներ›› գիրքը։ Այստեղ նա շեշտում է այն կարևոր գաղափարը, որ ծնողի գերխնդիրն է առավելագույնս պարզեցնել երեխայի միջավայրը՝ ցույց տալով, թե ինչպես օգտագործել նվազագույնի բացառիկ կանոնը, որպեսզի մեծացնեք ավելի հանգիստ, ավելի երջանիկ ու ինքնավստահ երեխաներ։

Լիզա Ռոսը գրող է, խմբագիր և նախկին գրական գործակալ։ 20 տարի աշխատել է հրատարակչական բիզնեսում։ 

Քիմ Ջոն Փեյնի հետ համահեղինակել է ‹‹Լավ ծնող լինելու պարզ մեթոդներ›› գիրքը, որի նպատակն է օգնել ծնողներին հեռացնել իրենց երեխաների կյանքից ավելորդ տարրերը, որոնք շեղում են երեխայի ուշադրությունը, ինչպես նաև ստեղծել մի միջավայր, որը կհանգեցնի նրանց անհատականության աստիճանական աճի, ճկունության և բարեկեցության։ 

Գրքեր