Լավ ծնող լինելու պարզ մեթոդներ / Simplicity Parenting

Լավ ծնող լինելու պարզ մեթոդներ / Simplicity Parenting

հեղինակ` Քիմ Ջոն Փեյն, Լիզա Ռոս / Kim John Payne, Lisa Ross

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

Ժամանակակից աշխարհն իսկական պատերազմ է մղում մանկության դեմ. մեծահասակների ծանրաբեռնվածությունն ամբողջ ուժգնությամբ հարվածում է երեխաներին, խաղերի համար գործնականում ժամանակ չի մնում, իսկ տեղեկատվության հեղեղը գերազանցում է բոլոր պատկերացնելի սահմանները։ Որպեսզի երեխայի կյանքը դադարի հիշեցնել դիմացկունության փորձություն, իսկ մայրիկը չտառապի մեղքի զգացումից, վերջինս պետք է պարզապես երեխայի շուրջը ստեղծի ջերմ և ներդաշնակ մթնոլորտ։ Նրան դրանում պատրաստ են օգնել հանրահայտ մանկավարժ, հոգեբան Քիմ Ջոն Փեյնը և նախկին գրական գործակալ Լիզա Ռոսը։

‹‹Լավ ծնող լինելու պարզ մեթոդներ›› գրքում հեղինակները ցույց են տալիս, թե որքան կարևոր է մեր երեխաների կյանքը պարզեցնելը։ Քիմ Ջոն Փեյնն առաջին անգամ գիտակցեց պարզեցման այս անհրաժեշտությունը, երբ նկատեց, որ միջին վիճակագրական բրիտանական ընտանիքների երեխաների և Ինդոնեզիայի ու Կամբոջայի փախստականների ճամբարներում բնակվող երեխաների մոտ հետվնասվածքային սթրեսային խանգարման միևնույն նշաններն են առկա։ Ակնհայտ է, որ բրիտանացի երեխաները ականատես չէին եղել նույն պատերազմական սարսափներին, ինչ ինդոնեզացի և կամբոջացի երեխաները, բայց գերարագ քայլերով շարժվող ու տեղեկատվությամբ գերծանրաբեռնված հասարակությունն ընդհանուր առմամբ նույն ազդեցությունն է թողել նրանց բոլորի վրա։ Փեյնը գրում է. «...ես հասկացա, որ երկու խմբերի համար էլ մանկության անձեռնմխելիությունը խաթարվել էր»։

«Լավ ծնող լինելու պարզ մեթոդներ» գրքի նպատակն է օգնել ծնողներին հեռացնել իրենց երեխաների կյանքից ավելորդ տարրերը, որոնք շեղում են երեխայի ուշադրությունը, ինչպես նաև ստեղծել մի միջավայր, որը կհանգեցնի նրանց անհատականության աստիճանական աճի, ճկունության և բարեկեցության։ 

Ինքնակատարելագործում

Հոգեբանություն

Ծնողների համար