Քլայվ Լյուիս / C. S. Lewis

Քլայվ Սթեյփլս Լյուիսը 20-րդ դարի ամենահայտնի գրողներից մեկն է, որին ճանաչում են բերել գեղարվեստական ու քրիստոնեական ապոլոգետիկ աշխատությունները։ 

Լյուիսն իր ակադեմիական գործունեությունը սկսել է Օքսֆորդի համալսարանում՝ որպես ավարտական կուրսի ուսանող, որտեղ երեք տարբեր առարկայական բնագավառներում արժանացել է ամենաբարձր շքանշանների։ Ապա ընտրվել է Մագդաղեն Քոլեջի խորհրդի անդամ, որտեղ աշխատել է մոտ 30 տարի։ 1954 թ․ Լյուիսին նշանակել են Քեմբրիջի համալսարանի նոր՝ Միջնադարյան վերածննդի և գրականության ամբիոնի վարիչ։ 

Քլայվ Լյուիսի աշխատանքները թարգմանվել են ավելի քան 30 լեզվով ու վաճառվել միլինավոր օրինակներով։ 7 մասից կազմված «Նարնիայի քրոնիկոնը» շարքը դարձել է մանկական գրականության դասական։ Շատերը Քլայվ Լյուիսին համարում են իր ժամանակի ամենաազդեցիկ քրիստոնյա ապոլոգետներից մեկը. 2000 թ․ «Քրիսչիենիթի Թըդեյ» պարբերականը Լյուիսի «Զուտ Քրիստոնեություն» գիրքը ճանաչել է 20-րդ դարի լավագույն գիրք։ 

Գրքեր