Կարլ Մարքս / Karl Marx

Կարլ Մարքսը հանրահայտ գերմանացի տնտեսագետ է, փիլիսոփա, պատմաբան, սոցիոլոգ, քաղաքագետ և լրագրող։ Ծնվել է 1818 թվականին Տրիրում, սովորել Բոննի և Բեռլինի համալսարաններում։ Սակայն հետագայում իր քաղաքական հրապարակումների պատճառով ստիպված է եղել լքել Գերմանիան՝ հաստատվելով Լոնդոնում։ Հենց այստեղ իր ընկերոջ՝ Ֆրիդրիխ Էնգելսի հետ համագործակցությամբ, նա զարգացրել է իր սոցիալ-տնտեսական քաղաքական փիլիսոփայությունը, որը մնայուն ազդեցություն է թողել ոչ միայն մտածողների հետագա սերունդների, այլ նաև ողջ մարդկության վրա առհասարակ։

Մարքսի մոտեցումները, թեև արժանացել են բազմաթիվ քննադատական արձագանքների, մեծ ներդրում ունեն քաղաքատնտեսագիտության զարգացման մեջ։ Նա տվել է կապիտալիզմի՝ որպես տնտեսա-հասարակական զարգացման ձևի համապարփակ վերլուծությունը, նրա ծագման, աճի ու կործանման օրենքները։ Ըստ նրա՝ կապիտալիզմը զարգացող օրգանիզմ է, անցողիկ արտադրաեղանակ, որի քանակական աճը հող է նախապատրաստում որակական փոփոխությունների համար։ 

Գրքեր