Մարկուս Ավրելիուս / Marcus Aurelius
Մարկուս Ավրելիուսը շուրջ երկու տասնամյակ (161-180թթ.) եղել է Հռոմի կայսր։ Սերում էր բավական ականավոր ընտանիքից։ Ավրելիուսի հայրը մահացել է, երբ տղան դեռ փոքր էր։ Նրան մեծացրել է պապը, որ հռոմեական կոնսուլ էր։
Մարկուսի պատանեկությունն անցել է բարձր դասի միջավայրում, ինչը նշանակում էր, որ նա ուներ հնարավորություն դասական գրականություն ուսումնասիրելու թե՛ լատիներենով, թե՛ հունարենով, ինչպես նաև սովորելու հռետորություն և փիլիսոփայություն։
Ավրելիուսն իրեն համարում էր ոչ թե փիլիսոփա, այլ փիլիսոփայություն ուսանող։ Եվ հետագայում փիլիսոփայությունը մեծ կարևորություն ունեցավ նրա կյանքում։