Մայք Միկալովից / Mike Michalowicz
Մայք Միկալովիցը ամերիկացի գրող է, հեռուստահաղորդավար, բիզնես մարզիչ, ընկերությունների կառավարման, կադրերի ընտրության և բիզնեսի վերաբերյալ գրքերի հեղինակ:
Մայք Միկալովիցը ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Բոնտոն քաղաքում։ Նա ավարտել է Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանը` ստանալով երկու մասնագիտություն ֆինանսների և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում:
24 տարեկան հասակում Միկալովիցը հիմնեց իր առաջին ընկերությունը՝ Olmec Systems-ը, որը զբաղվում էր համակարգիչների հավաքմամբ։ Դրա համար Մայքն արժանացավ «Տարվա երիտասարդ ձեռներեց» կոչմանը։ Հետագայում նա վաճառեց իր բիզնեսը և ստեղծեց նոր ընկերություն, որը զբաղվում էր դատաբժշկական փորձաքննությամբ։ Միկալովիցի երրորդ ՏՏ բիզնեսը՝ Obsidian Launch-ը, պրակտիկ փորձի, ինչպես նաև երկար տարիների ջանքերի արդյունք էր, որը հետագայում դրվեց նրա գրքերի հիմքում։