Մայքլ Բունգեյ Սթանիեր / Michael Bungay Stanier
Մայքլ Բունգեյ Սթանիերը «Կանադայի տարվա քոուչ» մրցանակի առաջին դափնեկիրն է։ Մեկ միլիոն օրինակով վաճառված գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Քոուչինգը՝ որպես սովորություն» բեսթսելերի, որն ամփոփում է գործնական խորհուրդներ, թե ինչպես դառնալ ավելի արդյունավետ քոուչ։
Սթանիերն ընդգծում է, որ քոուչինգի լավագույն մեթոդաբանությունը ճիշտ հարցեր տալն է, ինչպես նաև կարևորում է ընկերություններում քոուչինգի մշակույթի ներդրումն ու զարգացումը։
Սթանիերը Box of Crayons ընկերության հիմնադիրն է, որը զբաղվում է թրեյնինգային ծառայությունների տրամադրմամբ և քոուչինգի հմտություններ է փոխանցել հարյուր հազարավոր մարդկանց ողջ աշխարհում։