Նապոլեոն Հիլ / Napoleon Hill
Նապոլեոն Հիլը ինքնազարգացման գրականության առաջին հեղինակներից էր։ Նրան շատերը համարում են հաջողության թեմայով ամենահանճարեղ գրողներից մեկը։
Նապոլեոնը ծնվել է 1883թ. հոկտեմբերի 26-ին ԱՄՆ Վիրջինիա նահանգի լեռնային անտառներում գտնվող փոքրիկ խրճիթում: Արդեն 8 տարեկան հասակում նա կորցրեց մորը և մնաց հոր խնամակալության տակ: Սեփական կրթության վճարն ապահովելու համար երիտասարդ Հիլը լրագրությամբ էր զբաղվում: Նրա տաղանդն արժանացավ Թենեսիի նահանգապետի ուշադրությանը, և վերջինը պատվիրեց նրան հոդվածներ պատրաստել հայտնի և հաջողակ մարդկանց մասին:
Էնդրյու Քարնեգիի՝ արդյունաբերողի և Հիլի ժամանակների ամենաազդեցիկ մարդկանցից մեկի հետ հարցազրույցից հետո Հիլն այնքան էր տպավորված, որ որոշեց հարցազրույց վերցնել ավելի քան հինգ հարյուր մարդուց՝ հաջողության գաղտնի բանաձևը բացահայտելու համար։
Հիլի գրական դեբյուտը տեղի ունեցավ 1928 թվականին «Մտածիր և հարստացիր. հաջողության ոսկե կանոնները» գրքի հրատարակմամբ։ Ստեղծագործության մեջ նա արտացոլել է անձնական փորձն ու փիլիսոփայությունը, որն օգնել է նրան հասնել հասարակության մեջ որոշակի կարգավիճակի և կշռի։