Մտածիր և հարստացիր / Think and Grow Rich

Մտածիր և հարստացիր / Think and Grow Rich

հեղինակ` Նապոլեոն Հիլ / Napoleon Hill

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

1937 թվականին լույս տեսած «Մտածիր և հարստացիր» գիրքը դրական մտածողության միջոցով ինքնակատարելագործման և անձնական աճի հասնելու ուղեցույց է։ Հիլը 25 տարի հետազոտություններ է անցկացրել, վերլուծել հազարավոր մարդկանց՝ հասկանալու, թե ինչպես են իր ժամանակի ամենահարուստ մարդիկ հասել հաջողության։ 

«Մտածիր և հարստացիր» գիրքը գրելիս Հիլի ոգեշնչման գլխավոր աղբյուրը հանդիսացել է Էնդրյու Քարնեգիի հետ իր անցկացրած հարցազրույցը։ 

Այս գիրքը օգտակար խորհուրդների անկրկնելի հավաքածու է, որոնցից շատերը հիմնված են Հիլի ուսուցչի և խորհրդատուի՝ Էնդրյու Քարնեգիի գաղափարների վրա։ Խորհուրդները չափազանց բազմազան են՝ սկսած պրակտիկներից (օրինակ՝ ինչպես ինքնակենսագրական կազմել), մինչև տիեզերքի անսահման հզորության մասին միստիկական մտքեր։ 

Այս գործը հաջողության հասնելու մասին այն դասական գրքերից է, որոնք երբեք չեն հնանում։ Հիլը ակնթարթային հաջողություն չի խոստանում, ոչ էլ սովորեցնում է ինչպես հասնել արագընթաց աճի։ Փոխարենը առաջնորդվում է «ինչ ցանես, այն էլ կհնձես» սկզբունքով։ Գրքում ներկայացված են հաջողության հասնելու 13 սկզբունքներ, որոնք կիրառելու, հասկանալու և որպես սովորություն յուրացնելու համար ժամանակ է պահանջվում։ 

Ինքնակատարելագործում

Բիզնես և տնտեսագիտություն

Հոգեբանություն