Նիկոլո Մաքիավելի / Niccolo Machiavelli
Մաքիավելին ծնվել է 1469 թվականի մայիսի 3-ին Ֆլորենցիայի մերձակայքում գտնվող Սան Կաշիանո գյուղում աղքատ տոսկանացիների ընտանիքում: Նա ստացել է գերազանց կրթություն, որը նրան թույլ է տվել ծանոթանալ Հին Հռոմի և Հին Հունաստանի դասականների ստեղծագործություններին, որոնց ազդեցությունը կարելի է նկատել նրա հետագա ստեղծագործություններում։
Քաղաքականությամբ հետաքրքրված է եղել երիտասարդ տարիքից:
Մաքիավելիի քաղաքական գաղափարները մեծ ազդեցություն են թողել մի շարք քաղաքական գործիչների վրա, որոնցից են Բենջամին Ֆրանկլինը և Նապոլեոն Բոնապարտը։ Բազմաթիվ նորօրյա քաղաքական գործիչներ նույնպես մաքիավելիական մտածողությամբ են գործում։