Ուիթնի Ջոնսոնը / Whitney Johnson
Ուիթնի Ջոնսոնը մարդկային ռեսուրսների գծով խորհրդատվական ծառայություններ մատուցող, 2020թ. տվյալներով Ամերիկայի ամենաարագ աճող մասնավոր ընկերություններից մեկի՝ Disruption Advisors-ի գլխավոր գործադիր տնօրենն է։ Նրա անունն ընդգրկվել է Thinkers50 բիզնես մտածողների ցանկում։
Նա նաև վարում է «Հեղափոխի՛ր ինքդ քեզ» փոդքասթը, որի հյուրերի ցանկում են եղել Բրենե Բրաունը, Սթիվեն Քովին, Ջոն Մակին և Մայք Ռոուն, ինչպես նաև «Կերտե՛ք առաջնակարգ թիմ» բեսթսելերի հեղինակն է:
Ուիթնի Ջոնսոնն օգնում է մարդկանց արմատապես փոխել իրենց կյանքը, կարիերան, ընկերությունները:
Ուոլ սթրիթի մրցանակակիր, նախկին վերլուծաբան Ուիթնին հասկանում է, թե ինչպես են աշխատում ընկերությունները, ինչպես են մտածում ներդրողները և ինչպես են ուղղորդում լավագույն մենթորները, և այդ ամենը նա ներդնում է իր աշխատանքում:
Նա ամուսնացած է, ունի երկու երեխա և ապրում է Վիրջինիա նահանգի Լեքսինգթոն քաղաքում: