Ուիթնի Ջոնսոնի՝ 2022 թվականին լույս տեսած «Խելացի աճ» գիրքը, որի հայերեն տարբերակը հրատարակել է ‹‹Կարապ›› ընկերությունը, հաստատում է այն կարևոր գաղափարը, որ ընկերությունների և հասարակության կայուն զարգացման հիմքում անհատի աճն է: Գիրքը տալիս է աճի ճանապարհային քարտեզ՝ S-աձև կորի տեսքով, որի գագաթը նվաճելու համար պետք է անցնել մի շարք բեկումնային փուլերով: Դե իսկ աճի հիմքում անընդհատ սովորելու, սովորածը գործի դնելու, վարպետության հասնելու և նոր մարտրահրավերներին ընդառաջ գնալու չմարող ձգտումն է: Ապահովելով աշխատակիցների անհատական աճին նպաստող միջավայր՝ խելացի աճի սկզբունքները կիրառող ղեկավարները նպաստում են ողջ ընկերության աճին:
Քանի որ ցանկացած ընկերության զարգացման հիմքում ընկած է անհատի զարգացումը, ապա պետք է սկսել ամենափոքր օղակներից` հենց աշխատակիցներից: