Պատրիկ Լենսիոնի / Patrick Lencioni
Պատրիկ Լենսիոնին ամերիկացի հեղինակ է, որը գրում է բիզնեսի, մասնավորապես՝ թիմերի կառավարման մասին: Նա հիմնադիրն ու նախագահն է The Table Group ընկերության, որը զբաղվում է մենեջմենթի խորհրդատվությամբ և մասնագիտացած է գործադիր թիմի զարգացման, ընկերություններում առողջ մթնոլորտի ձևավորման վրա:
Որպես խորհրդատու և բանախոս՝ Լենսիոնին աշխատել է հազարավոր գլխավոր գործադիր տնօրենների և նրանց թիմերի հետ: Նա աջակցել է բազմազան կազմակերպությունների՝ սկսած Fortune ամսագրի կողմից 500 ամենախոշոր ընկերությունների ցանկում ընդգրկված ընկերություններից ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի ստարտափներից մինչև համալսարաններ և շահույթ չհետապնդող կազմակերպություններ:
11 բեսթսելերների հեղինակ է, որոնց թվին է պատկանում ‹‹Թիմային աշխատանքի 5 թերությունները›› գիրքը: