Ցանկացած նախաձեռնության հաջողության գրավականը լիարժեք թիմային աշխատանքն է: Ցավոք, ոչ միշտ է ղեկավարներին ու աշխատակիցներին հաջողվում հասնել կատարյալ արդյունավետ միջավայրի ստեղծմանը, որը կնպաստի կազմակերպության զարգացմանը:
‹‹Թիմային աշխատանքի 5 թերությունները›› գրքում Պատրիկ Լենսիոնին պատմում է այն մասին, թե ինչպես խուսափել բացթողումներից և բարձրացնել թիմի արդյունավետությունը:
Սա մի հորինված պատմություն է նոր գլխավոր գործադիր տնօրենի և այն թիմի մասին, որը նրան հանձնարարել են ղեկավարել: Գրքում պատմվում է մի շարք խնդիրների մասին, որոնց բախվում է գլխավոր գործադիր տնօրեն Քեթրին Փիթերսոնը, երբ փորձում է ղեկավարել իր նոր թիմը: Այս գիրքը տալիս է այն կարևոր հարցի պատասխանը, թե ինչպես բարձրացնել թիմի արդյունավետությունը՝ առաջարկելով թիմային աշխատանքի նոր մոդել:
Լենսիոնին ըմբռնումով է մոտենում այն դժվարություններին, որոնց մարդիկ բախվում են իրենց էգոն հաղթահարելիս և թիմի մյուս անդամներին վստահելիս: Խորհուրդներ տալիս հաշվի է առնում մարդկային բնույթը և հիշեցնում է առաջնորդներին՝ պատրաստ լինել բազմազան ու իրար հակասող կարծիքներ լսելու, բարությամբ արձագանքել իրավիճակներին՝ հարգելով վերջնաժամկետներն ու ձգտելով նպատակների իրագործմանը: